• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար (WTSA-24)

15 հոկտեմբերի, 2024

2024թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն երկօրյա աշխատանքային ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին (WTSA-24) և «Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին: Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:
Մելիքսեթյանը՝ «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. Կատալիզացնող փոփոխություն. արդյունաբերությունն ու նախարարական առաջնորդները ձևավորում են նորարարության ապագան» թեմայով նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է ինովացիոն էկոհամակարգերի ապագայի տեսլականն, անդրադարձել ստարտափների, կորպորացիաների ու կառավարությունների միջև համագործակցության ամրապնդման հնարավորություններին և անորոշ ու արագ փոփոխվող գլոբալ միջավայրում նորարարությունների առաջացման բարդությունները հաղթահարելու ուղիներին։
Միջոցառման շրջանակներում Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել ՀՄՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմաս Լամանոսկասի և ՀՄՄ զարգացման բյուրոյի տնօրեն Կոսմաս Զավազավայի հետ:
Քննարկվել են համագործակցության զարգացման, ՀՄՄ հետազոտական և աշխատանքային խմբերում նոր մասնագետների ներգրավվածության, ՀՀ-ում ոլորտային թեմաներով սեմինարների կազմակերպման և այլ հարցեր: Հաջորդիվ՝ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպել է Հնդկաստանի հեռահաղորդակցության վարչության քարտուղար Նեերաջ Միթտալի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, դեսպանության առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման, համատեղ նամականիշ թողարկելու և փոխգործակցության այլ հնարավորությունների շուրջ:

https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/minister-deputy-visit-new-delhi?fbclid=IwY2xjawHne6lleHRuA2FlbQIxMAABHew-58StdwhT69VJdfNVuP_9mgefTPlsdKBz0dlctKPoLstRzf9LOM_l3Q_aem_iZP6YaT4q_9xOSO16y-Ibg

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: